Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

26 Հունիս, 2020 15:37
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին