Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը

26 Հունիս, 2020 13:10
ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում   ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է, որ այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: 

«Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,- գրել է Ստեփանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին