Կարևոր իրադարձություններ

ՍԴ նախագահի պարտականությունները կստանձնի Ալվինա Գյուլումյանը․ Հրայր Թովմասյանը արձակուրդ է գնացել

26 Հունիս, 2020 11:34
ՍԴ նախագահի պարտականությունները կստանձնի Ալվինա Գյուլումյանը․ Հրայր Թովմասյանը արձակուրդ է գնացել

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդ են գնացել: ՍԴ նախագահի պարտականությունները կստանձնի Ալվինա Գյուլումյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունները այսօրվանից մտան ուժի մեջ։

Ըստ այդ փոփոխությունների՝  Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին