Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն՝ կալանավայրերում ինքնասպանությունները կանխելու նպատակով. «Ժամանակ»

26 Հունիս, 2020 09:20
Փոփոխություն՝ կալանավայրերում ինքնասպանությունները կանխելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել դեռևս 2006 թվականից գործող մի որոշման մեջ, որը վերաբերում է դատապարտված կամ կալանավորված անձանց հանձնուքների պարունակությանը: Մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է իր որոշմամբ արգելել իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ: 

Ըստ վիճակագրության՝ միայն անցյալ տարի կալանավայրերում հինգ նման ինքնասպանություն է իրականացվել, իսկ 2011-2017 թվականներին՝ 26 ինքնասպանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին