Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը կրկին վարույթ է հարուցել դատավորի նկատմամբ. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

26 Հունիս, 2020 09:06
Ռուստամ Բադասյանը կրկին վարույթ է հարուցել դատավորի նկատմամբ. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշում է կայացրել: Որոշման համաձայն՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Հավելենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք. որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին