Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    487

  • EUR

    549
    561

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Առեւտրի շրջանառության ծավալները պակասել են 10.8 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետքերով․ «Ժողովուրդ»

26 Հունիս, 2020 08:33
Առեւտրի շրջանառության ծավալները պակասել են 10.8 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: ՎԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 13.3 տոկոսով: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով աճել է, իսկ շինարարության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 23.4 տոկոսով, բայց մայիսին, ապրիլի համեմատ, հակառակը՝ զգալի աճ է գրանցվել՝ 112.9 տոկոսով:

ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են պակասել 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Իհարկե, այսպիսի պատկերի պատճառը կրկին համավարակն է եւ դրա հետեւանքով մարտի 16-ին հայտարարված եւ մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը: Եվ չնայած շատ ոլորտներում սահմանափակումները հանվել են, սակայն դրանք արդեն վատ հետեւանք են ունեցել տնտեսության վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին