Կարևոր իրադարձություններ

Ովքեր կլինեն աշխատանքային խմբում եւ ինչու են համագործակցում միայն երեք ուժերով․ «Ժողովուրդ»

26 Հունիս, 2020 08:09
Ովքեր կլինեն աշխատանքային խմբում եւ ինչու են համագործակցում միայն երեք ուժերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, մի պահ խռովեցին իրարից, հիմա անցել են պլան բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու:

ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր եւ ճանապարհային քարտեզ: Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչու որոշում կայացվեց այդ ուժերի հետ չհամագործակցել, սակայն երկու կուսակցությունների լիդերները մեր հեռախոսազանգերին չպատասխաեցին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին