Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է կայանված Ford-ին, Ford-ն էլ՝ Mitsubishi Pajerօ-ին. կան վիրավորներ

26 Հունիս, 2020 00:30
Շղթայական ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է կայանված Ford-ին, Ford-ն էլ՝ Mitsubishi Pajerօ-ին. կան վիրավորներ

Հունիսի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին