Կարևոր իրադարձություններ

Չինական վիրուսով վարակվածների թիվն աճում է հսկայական քանակի թեստավորման պատճառով․ Դոնալդ Թրամփ

26 Հունիս, 2020 00:01
Չինական վիրուսով վարակվածների թիվն աճում է հսկայական քանակի թեստավորման պատճառով․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է զանգվածային  թեստավորման պատճառով։ Այս մաիսն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Չինական վիրուսով վարակվածների թիվն աճում է հսկայական քանակի թեստավորման պատճառով, այն դեպքում, երբ մահերի թիվը նվազում է»,- գրել է Թրամփը:

Նշենք, որ ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսի տարածման ցուցանիշով։ COVID-19-ի հայտնաբերումից ի վեր վարակը հաստատվել է գրեթե 2.5 միլիոն մարդու մոտ, 124 հազար մարդ մահացել է, ապաքինվել է ավելի քան 1 միլիոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին