Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման մասին

25 Հունիս, 2020 22:57
ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման մասին

Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վատթարանում է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը, գրում է РИА Новости-ն:

«ԱՀԿ-ի համաճարակի առաջին ամսում հայտնել են ավելի քան տասը հազար դեպքերի մասին, վերջին իսկ ամսում հայտարարվել է գրեթե չորս միլիոն դեպքերի մասին։ Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք, որ վարակման դեպքերի թիվը կհասնի տասը միլիոնի, իսկ զոհերի թիվը՝ 500 հազարի», - պարզաբանել է Գեբրայեսուսը։

Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը նշել է, որ Եվրոպայում իրավիճակը բարելավվում է։

Անցած շաբաթ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ աշխարհը թևակոխել է պանդեմիայի նոր և վտանգավոր փուլ:

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ շատ մարդիկ «հոգնել են տանը նստելուց»։ Դրա հետ մեկտեղ վիրուսը դեռևս արագ տարածվում է և մահացու վտանգավոր է մնում։

 

Լրահոս

Դիտել ավելին