Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    541
    553

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթերը․ հայտարարություն

25 Հունիս, 2020 22:43
Հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթերը․ հայտարարություն

FlyDubai ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ավիացիայի տարածած հաղորդագրությունից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ FlyDubai-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթերը:

Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝

Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։

Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։

COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։

Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։

Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին