Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ

25 Հունիս, 2020 22:18
Երկրաշարժ Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ

Այսօր՝ հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Վան  քաղաքից 55 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին