Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 39-ամյա քաղաքացուն

25 Հունիս, 2020 20:51
Դանակահարություն Երևանում․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 39-ամյա քաղաքացուն

Երեկ՝ հունիսի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Իսակովի պողոտայի 39-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իրավապահները մեկնեցին հիվանդանոց, արձանագրեցին` որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Բաժնի համայնքային ոստիկանների և ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի հարակից այգում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Իսակովի պողոտայի 18-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրն առավոտյան ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին