Կարևոր իրադարձություններ

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնվի

25 Հունիս, 2020 20:41
Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը մինչև օգոստոսի 1-ը չի վերականգնվի

Վրաստանում միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն, հղում անելով՝ Վրաստանի քաղավիացիայի գործակալությանը։

«Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակից ելնելով»,- ասված է Վրաստանի քաղավիացիայի գործակալության հայտարարության մեջ:

Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին տոմսեր ձեռք չբերել, քանի դեռ կանոնավոր օդային երթևեկության վերականգնման ամսաթվի և հաստատված չվերթների ժամանակացույցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին