Կարևոր իրադարձություններ

Կարո՞ղ են ՍԴ երեք դատավորները ձերբակալվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով, եթե ինքնակամ չհեռանան

25 Հունիս, 2020 20:20
Կարո՞ղ են ՍԴ երեք դատավորները ձերբակալվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով, եթե ինքնակամ չհեռանան

  Այժմ հանրությունը քննարկում է, թե ինչպես է լինելու Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնանկությունը, քանի որ վաղն առավոտյան ուժի մեջ են մտնում սահմանադրական փոփոխությունները: Հասարակությունը շունչը պահած սպասում է, թե արդյոք այդ դատավորները ենթարկվելու են Սահմանադրության ուղիղ պահանջին, թե ոչ:  

 Քանի որ օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ չկա որևէ կոնկրետ մեխանիզմ, որով պետք է նրանց պաշտոնանկ անեն, ապա տրամաբանական է, որ պաշտոնանկությունը լինելու է օրենքի՝ սահմանադրության ուժով:  Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (իշխանությունը յուրացնելը) 1-ին մասը սահմանում է.  

Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:

 Այս ամենից ակնհայտ է դառնում, որ  եթե ՍԴ դատավորները շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, ապա իրականացնում են վերոնշյալ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարանի իշխանության յուրացում:

 Ամփոփելով կարելի է ենթադրել, որ եթե վաղը այս երեք դատավորները չլքեն Սահմանադրական դատարանը, ապա քրեական գործ կհարուցվի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով և նրանց կարող են ընդհուպ մինչև ձերբակալել հանցագործության՝ արդեն իսկ դադարած ՍԴ դատավորի լիազորությունները յուրացնելու պահին:

 

Լրահոս

Դիտել ավելին