Կարևոր իրադարձություններ

Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները․ «ՎԱԶ-2107»-ի 19-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

25 Հունիս, 2020 19:56
Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները․ «ՎԱԶ-2107»-ի 19-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ։

Նշվում է, որ «ՎԱԶ-2107-ի»՝ 19-ամյա և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հունիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ 19-ամյա Համլետ Խեչյանը ժամը 08.15-ին մահացել է:

Քննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին