Կարևոր իրադարձություններ

Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ․ Բադասյան

25 Հունիս, 2020 18:50
Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ․ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ինքն ամոթ է ապրել Ազգայի Ժողովում տեղի ունեցած գործընթացների համար:

«Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում։ Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ։ Դա իրոք ամոթ է։ Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարտադրության համար։ Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»,- ասել է Բադասյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Հրայր Թովմասյանը չենթարկվի նոր օրենքին, Բադասյանը պատասխանել է․

«Չկա չենթարկվել, պատկերացրեք՝ մի ֆիզիկական անձ փողոցով քայլելիս մտնում է ՍԴ եւ ասում, որ ես դատավոր եմ եւ ես իրականացնելու եմ արդարադատություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին