Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 59-ամյա կնոջ դի

25 Հունիս, 2020 18:39
Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 59-ամյա կնոջ դի

Այսօր՝ hունիսի 25-ին, ժամը 11։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ շտապօգնության աշխատակիցները մուտք են գործել բնակարան և հայտնաբերել Անահիտ Ա․-ի դին (ծնված 1961 թ.)։

 

Լրահոս

Դիտել ավելին