Կարևոր իրադարձություններ

Ուրցաձոր գյուղի տնակներից մեկում գազի բալոն է պայթել․ կա զոհ (տեսանյութ)

25 Հունիս, 2020 18:04
Ուրցաձոր գյուղի տնակներից մեկում գազի բալոն է պայթել․ կա զոհ (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն․ կա զոհ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում այրվել է փայտյա տնակ (մոտ 30 քմ), որտեղ հայտնաբերվել է Հայաստան Ս․-ի այրված դին (ծնված 1949 թ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին