Կարևոր իրադարձություններ

Այսօր ժամը 24:00-ին վերջնականապես կկոտրվի հակահեղափոխության ողնաշարը

25 Հունիս, 2020 17:37
Այսօր ժամը 24:00-ին վերջնականապես կկոտրվի հակահեղափոխության ողնաշարը

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հակահեղափոխական ուժերը բացահայտ կերպով միավորվել են ընդդեմ ներկայիս իշխանությունների: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց հետո նրանք, թվում էր, թե ավելի ուժեղացան, սակայն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այնպիսի հակահարված հասցրեց, որից հետո հակահեղափոխականներն այլևս ուշքի չեն գալու: 

 Մի կողմից Վենետիկի հանձնաժողովից ստացված դրական եզրակացության, մյուս կողմից Կառավարության իրավաբանական թիմի՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փայլուն իրականացված օրինական օպերացիայի շնորհիվ հակահեղափոխության հիմնական հենասյունը դարձած Սահմանադրական դատարանի հարցը լուծվում է: Այսօր ժամը 24:00-ից սկսած ուժի մեջ է կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչի հետևանքով բոլոր այդ ուժերի՝ ի դեմս նախկինների մնացորդների ողնաշարը պարզապես կկոտրվի:

 Ուշագրավ է նաև այն, որ չնայած կորոնավիրուսի պատճառով ժողովուրդը չի կարող փողոց դուրս գալ՝ հաջակցություն հեղափոխական իշխանությունների, սակայն հանրային ճնշումը թե՛ սոցիալական ցանցերի օգտատերերի, թե՛ ինտելեկտուալ զանգվածի կողմից ստիպեց «Լուսավոր Հայաստան»-ին՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, չտրվել հակահեղափոխականների շանտաժին  և միանալ օրինականությանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին