Կարևոր իրադարձություններ

Ձեզ խաբել են․ Մարուքյանը՝ Քոչարյանի փաստաբանների ՍԴ դիմումները հետ վերցնելու մասին

25 Հունիս, 2020 17:30
Ձեզ խաբել են․ Մարուքյանը՝ Քոչարյանի փաստաբանների ՍԴ դիմումները հետ վերցնելու մասին

«Դիմումը հետ են վերցնում ինչ-որ սոուսով, որ իրավական պետության համար հետ եմ վերցնում, միանշանակ իմանալով, որ գործը քննվելու է»։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:

«Ովքե՞ր են եղել ՍԴ-ի առաջ բրիֆինգին… Ձեզ խաբել են: Ով եղել է այնտեղ, ձեզ խաբել են, որովհետև իրենք ասում են, որ դիումը հետ են վերցնում, իրենց նախապայմանը չկա, կարող ենք դիմել. դա սուտ է»,-հավելեց Մարուքյանը, ապա նշեց, որ եթե հարցնեին իրենց՝ դիմումը հետ են վերցնում, կդիմի՞ ԼՀԿ-ն, ապա քաղաքական թիմը կպատասխաներ՝ ընդհանրապես անիմաստ է:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հայտնել էին, որ հետ են վերցնում Ռոբերտ Քոչարյանի անունից ՍԴ ներկայացված դիմումները:

 

Լրահոս

Դիտել ավելին