Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստանը», միևնույն է, չի միանում ՍԴ դիմելու գործընթացին

25 Հունիս, 2020 17:08
«Լուսավոր Հայաստանը», միևնույն է,  չի միանում ՍԴ դիմելու գործընթացին

«Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում, ինչը սխալ քայլ է, որովհետև ամեն դեպքում այդ գործը քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար այդ գործում: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով պետք է որոշում լինի»։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:

Տարոն Սիմոնյանը անրդադառնալով նույն թեմային նշեց Քոչարյանի պաստաբանների հայտարարությունը, որ իրենք դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է․

«ՍԴ պաշտպանական կողմի եւ դատարանի դիմումների հիման վրա է քննության օր նշանակել: Այո, միավորել է այդ դիմումները: Հիշում եք, որ մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը քանի որ քննվելու է ՍԴ-ում եւ քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի  այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական ազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված, որեւէ քաղաքական ուժ, լինեն այսօրվա իշխանությունները, թե նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ նրան հետեւորդները, այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական բաղադրիչով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական բաղադրիչով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք, երբ այս գործով քննությունը կայանա։ Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկումը մաքուր իրավական գործընթաց է, եւ որեւէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դա դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին»:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպաններն իրենց այս քայլով ուզում են գործընթացը քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ, դա է իրենց հետապնդած նպատակը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին