Կարևոր իրադարձություններ

Չեմ ինքնամեկուսացել, պարզապես տնից դուրս չեմ գալիս․ Գևորգ Պետրոսյան

25 Հունիս, 2020 15:47
Չեմ ինքնամեկուսացել, պարզապես տնից դուրս չեմ գալիս․ Գևորգ Պետրոսյան

Հայաստանի խոհրրդարանում արդեն մի քանի օր է, ինչ կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան։ Պատգամավորներից ոմանց մոտ հաստատվել է վարակը, մյուսները՝ կոնտակտավոր լինելու պատճատով ինքնամեկուսացել են։ Կորոնավիրուսային վարակով է վարակվել նաև Ազգային ժողովի փոխխոսնակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։ Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր, որ իրենց խմբակցության մի քանի պատգամավորներ ինքնամեկուսացել են։

«Թեստ չեմ հանձնել, բայց տնից դուրս չեմ գալիս։ Չեմ ինքնամեկուսացել, պարզապես առիթ չկա, դուրս չեմ գալիս»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ես Ազգային ժողով չեմ գալիս, որովհետև ընդեղ մարդիկ կան, որ իրանք ծրագրավորել են՝ ես մտնեմ Ազգային ժողով նիստի, առանց դիմակի, որովհետև ես ասել եմ, որ դիմակ չեմ դնում և չեմ դնելու։ Իրանք նախատեսել են, որ այդ առիթով ինչ-որ ինտրիգ, միջադեպ ստեղծեն, դրա համար ես չեմ գնում և խնայում եմ ոմանց դիմածնոտային համակարգը։ Քանի որ ԱԺ–ն այսօր զբաղված է իր առաքելությունը չհանդիսացող գործունեությամբ, էսօր երկրի վարչապետը գալիս է փոխանակ բյուջեի կատարողականից խոսա՝ նորից իրա ոճի մեջ սպառնալիքներ․ ինձ համար անհետաքրքիր է դարձել Ազգային ժողովը»։

Դիտարկմանը, թե պատրաստվու՞մ է կորոնավիրուսի թեստ հանձնել, Պետրոսյանն ասաց, որ մեկ անգամ հանձնել է, բայց եթե կարիք լինի նորից կհանձնի, քանի որ դա ամոթ չէ։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննության ժամանակ ոստիկանները երկու անգամ տուգանել էին՝ դիմակ չկրելու համար։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ տուգանքները վճարել է, թե՞ ոչ․

«Հա՛, ոստիկանները խնդրեցին, որ ինձ տուգանեն, որովհետև կամերաները արձանագրել էին, որ ես առանց դիմակի եմ։ Ես էլ ոստիկանների խաթրը չկոտրելու համար տուգանվեցի։ Վարչական ակտը պետքա ա գա, ես կբողոքարկեմ, քանի որ խնդիրներ ունեմ։ Առանց Սահմանադրության 50 հոդվածը պահպանելու իրավուքն չունեն իրանք տուգանեն։ Պարզապես, քանի որ Նիկոլ Փաշինյանն ապիկարի մեկն է և չի կարող բյուջեն այլ եղանակով համալրել, ստիպված ընկել են քաղաքացիների հետևից։ Տուգանքներով բյուջեն համալրելու քաղաքականություն է որդեգրել, որն ուղղվելու է իր դեմ։ Չի կարելի հպարտ քաղաքացիներին տուգանել»,- ասաց պատգամավորը։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին