Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

25 Հունիս, 2020 15:00
Հեղինակ՝ Ծովինար Վարդանյան
Պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Ծովինար վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաստատել է պատգամավորը՝ նշելով, որ քիչ առաջ ստացել է իր թեստի պատասխանը՝ դրական արդյունքով:

«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր:
Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին:

Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,-գրել է պատգամավորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին