Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները

25 Հունիս, 2020 13:15
Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի , Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

 

Լրահոս

Դիտել ավելին