Կարևոր իրադարձություններ

Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային 771 նոր դեպք․ Թորոսյան

25 Հունիս, 2020 10:20
Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային 771 նոր դեպք․ Թորոսյան

Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային 771 նոր դեպք՝ 2336 հետազոտությունից։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանը նշեց՝ իրավիճակը մնում է թեկուզ կայուն, բայց լարված։

 

«Այսօր՝ առավոտյան ժամը 9։00–ի տվյալներով,  ունենք 51 քաղաքացի, որոնք կարիք ունեն  կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխվելու։

Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դրանց զբաղեցնելը շատ արագ է տեղի ունենում։ 

Ունենք ծանր վիճակում գտնվող 520 քաղաքացի,  ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 ։ Վարակվածներից 40 հոգու թոքերին արհեստական օդափոխման սարքեր են միացրած»,–ասաց Թորոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին