Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

«Դվին» հյուրանոցում հրդեհ է բռնկվել

25 Հունիս, 2020 10:13
«Դվին» հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Հունիսի 24-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի վերջին հարկից կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։57-ին։

   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին