Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Օր առաջ պետք է քննարկել սահմանները բացելու հարցը. եթե հապաղենք, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն. 1in.am

25 Հունիս, 2020 09:45
Օր առաջ պետք է քննարկել սահմանները բացելու հարցը. եթե հապաղենք, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն. 1in.am

Շատ կարևոր է, որ օր առաջ շահագրգիռ քննարկում կազմակերպենք պարետատան, առողջապահության, էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահՄեխակ Ապրեսյանը:

«Պետք է միասին քննարկել սահմանը բացելու հնարավորությունը: Մենք չենք ասում՝ անպայման բացենք: Մենք ասում ենք՝ առաջին հերթին քննարկենք բացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Գուցե առողջապահության ոլորտն այնպիսի արգումենտներ կբերի, որ մենք հենց առաջինը կասենք՝ հանկարծ սահմանները չբացեք: Բայց և կարող է հակառակը լինի, որ տուրիզմի ոլորտն այն արգումենտները բերի, որ նստենք, ծանրութեթև անենք, գնահատենք սահմանը բացելու կամ չբացելու գինը, տնտեսական, առողջապահական ու անվտանգության առումով:

Գուցե բոլորս գալիս ենք այն եզրահանգմանը, որ ավելի ճիշտ կլինի բացել սահմանները՝ ունենալով դրա կարգավորման բոլոր կանոնակարգերը, ուղեցույցները: Այդ դեպքում մենք տնտեսապես ավելի մեծ հնարավորություններ կունենանք անվտանգության հարցերը կազմակերպելու, տնտեսական վերականգնման հարցերը լուծելու համար»,- մտահոգություն հայտնեց Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ աշխարհում բոլոր երկրները կամաց-կամաց բացում են իրենց սահմանները զբոսաշրջիկների համար՝ պահպանելով ու սահմանելով անվտանգության նոր կանոններ, որոնք համահունչ են ստեղծված իրավիճակին: Օրինակ՝ եվրոպական երկրները իրենց սահմանները բացել են դեռևս միայն ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար: Իսպանիան, Հունաստանը իրենց սահմանները բացել են բացառապես եվրոպական երկրների քաղաքացիների համար՝ սահմանելով բազմաշերտ անվտանգության կանոններ: Օրինակ՝ Վրաստանը, Դուբայը հստակ չափորոշիչներ են սահմանել, թե որ երկրներից կարող են իրենց երկիր մուտք գործել:

Եգիպտոսը իր սահմանները բացել է բոլորի համար, այդ թվում՝ Հայաստանի: Սակայն այստեղ մեկ այլ շատ կարևոր հարց է առաջանում: Հայաստանից ելքն ինչպե՞ս պետք է տեղի ունենա: Ինչպե՞ս պետք է ՀՀ քաղաքացիները մեկնեն ու վերադառնան Հայաստան:

«Շատ երկրներ արդեն սահմանները բացում են և ունեն զբոսաշրջության վերսկսման իրենց ուղեցույցները, պրոտոկոլները: Օրինակ՝ Եգիպտոսն ընդունում է և՛ Հայաստանից, և՛ ԱՊՀ բոլոր երկրներից զբոսաշրջիկների:

Նույնիսկ թեստ չի պահանջում, ջերմաչափում անելով բավարարվում են: Բայց այստեղ նորից հարց է առաջանում՝ մեր ելքը ինչպե՞ս պետք է լինի, մենք ինչպե՞ս պետք է դուրս գանք: Վերադառնալիս ինչպե՞ս են մեզ ընդունելու: Բոլոր մանրամասները պետք է քննարկվեն: Ներգնա տուրիզմի մասով ևս պետք է քննարկենք: Դրսից զբոսաշրջիկը գա, ի՞նչ պայմաններով ենք ընդունելու, սահմանը հատելիս ինչպե՞ս պետք է լինի, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ինչպե՞ս պետք է լինի, նրանց պահելը, պայմանները և այլն: Սրանք կարևորագույն կետեր են, որոնք շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մենք պետք է քննարկենք: Օր առաջ պետք է դա անել: Շատ երկրներ, որոնք բացում են սահմանը, արդեն մշակել են: Մենք կարող ենք այդ ամբողջ փորձը վերցնել, նայել, քննարկել, մեր առանձնահատկություններից ելնելով՝ որոշակի փոփոխություններ կատարել ու ուղեցույցները մշակել: Մեզ բացակա կդնեն, մենք չպետք է հապաղենք: Եթե շատ երկրներ արդեն հայտարարում են հուլիսի 1-ից սահմանները բացելու մասին, ապա եթե մենք հապաղենք ու հետ մնանք այդ երկրներից, համաշխարհային շուկայում մեզ բացակա կդնեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին