Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանին առնչվող փաստաթղթերը հրապարակայնացնելու առիթով ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել

25 Հունիս, 2020 09:32
Գագիկ Ծառուկյանին առնչվող փաստաթղթերը հրապարակայնացնելու առիթով ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել

Գագիկ Ծառուկյանին առնչվող, քառասուն տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի մանրամասները համացանցում տարածելու փաստի առթիվ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամներ, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննություն իրականցվի, պարզվի մեղավորների շրջանակը և իրավական գնահատական տրվի արարքին: Այս մասին գրում է Past.am-ը:

Չնայած, հասարակությունն արդեն իսկ տեղեկացված է, որ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացման որոշում է կայացրել և հրապարակել, որով պարոն Ծառուկյանն արդարացվել է, բայց կարևոր էր պարզել, թե ինչպե՞ս է այդ փաստաթուղթը, որը հրապարակման ենթակա չէ, հայտնվել երրորդ անձանց մոտ և, առավել ևս, տարածվել համացանցում:

«Մեզ համար հասկանալի չէ, թե քառասուն տարվա վաղեմություն ունեցող այդ դատավճիռը ի՞նչ պայամաններում է հայտնվել համացանցում: Դա պաշտոնատար անձնանց անմիջական միջամտությա՞ն, դիտավորությա՞ն, լիազորությունները չարաշահելո՞ւ, թե՞ իշխանությունների անփութության արդյունք է: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործ հարուցվի ՀՀ քր.օր. 144 հոդվածի հատկանիշներով: Այսօր մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է, որով պարոն Ծառուկյանը, անկասկած, պետք է ճանաչվի որպես տուժող, քանի որ համացանցում նրա անձնական կյանքին վերաբերող տվյալներ են հրապարակվել: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և կպարզեն, թե ո՞վ է այդ դատավճիռը տարածել համացանցում և արդյո՞ք որևէ պաշտոնատար անձ առնչություն չունի այդ փաստաթղթերը երրորդ անձի մոտ հայտնվելու գործում»,- ասաց Էմին Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին