Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    490

  • EUR

    546,5
    558,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ «Ժողովուրդ»

25 Հունիս, 2020 08:28
Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաեւ հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:

Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաեւ պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, եւ, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են», – նշեց նա»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին