Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին

25 Հունիս, 2020 00:20
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Նշվում է, որ Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցույունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին