Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

24 Հունիս, 2020 23:14
Կոտայքի մարզում բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

Հունիսի 16-ին՝ժամը 17:00-ի սահամաններում, Հացավան-Գառնի–Բանավան ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Լիլիթ Ն.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցամբ՝ վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչներ, 22-ամյա Արթուր Շ.-ն, 30-ամյա Անի Ս.-ն և Mercedes–ի ուղևոր, Գառնի գյուղի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գառնի» առողջապահական կենտրոն, իսկ ժամեր անց Անի Ս.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին