Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղները գողացող երիտասարդներին

24 Հունիս, 2020 22:58
Ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղները գողացող երիտասարդներին

Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անհայտ անձինք նույն օրը, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։

Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները եկան թիթեղների հետևից։

Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնեցին հենց համալիրի տանիքի վրա։ Երևանում բնակվող երիտասարդներին բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին