Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական

24 Հունիս, 2020 22:43
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վահան Կոստանյանի 2020 թվականի հունիսի 18-ի դիմումը` կարգադրում եմ.
 
1. 2020 թվականի հունիսի 19-ից Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ազատել  Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2.2020 թվականի հունիսի 19-ից Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին