Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար

24 Հունիս, 2020 22:17
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

2010թ. օգոստոսի 6-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին