Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն կանխատեսում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում հաջորդ շաբաթ կգերազանցի 10 միլիոնը

24 Հունիս, 2020 21:53
ԱՀԿ-ն կանխատեսում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում հաջորդ շաբաթ կգերազանցի 10 միլիոնը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հաջորդ շաբաթ կգերազանցի 10 միլիոնը: Այս մասին երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, գրում է ТАСС-ը։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ COVID-19 հիվանդության դեպքերի թիվը կգերազանցի 10 միլիոնը», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրայեսուսը հայտնել է, որ վարակվածների թիվն արդեն գերազանցել է 9,1 միլիոնը, իսկ մահացածների թիվը ՝ 470 հազարը:

Ըստ հաշվարկների, որոնք մեջբերել Է Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, ամեն շաբաթ 1 միլիոնով վարակվածների թվի ավելացման ներկայիս տեմպերի դեպքում աշխարհում օրական կպահանջվի շուրջ 620 հազար խորանարդ մետր թթվածին, ինչը համապատասխանում է մոտավորապես 88 հազար մեծ բալոնների: Ինչպես պարզաբանել է գլխավոր տնօրենը՝ շատ երկրներ այժմ դժվարությունների են բախվում թթվածնային խտանյութերի ձեռքբերման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին