Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը․ բժիշկները Հայաստանում կաշխատեն 2 շաբաթ․ ԱՆ (լուսանկարներ)

24 Հունիս, 2020 20:31
Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը․ բժիշկները Հայաստանում կաշխատեն 2 շաբաթ․ ԱՆ (լուսանկարներ)

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 9 հոգուց բաղկացած բժիշկների երկրորդ խումբը, որը ղեկավարում է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, հայազգի անվանի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրթյունից։

Անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ինտեսիվ թերապիայի մասնագետները և բուժքույրերը եկել են փոխարինելու Երևանի կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում երկու շաբաթ աշխատած իրենց հայրենակիցներին:

Ֆրանսիայից ժամանած բժիշկները Հայաստանում կաշխատեն 2 շաբաթ: Նրանք իրենց մասնագիտական փորձով կկիսվեն և կաջակցեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնների մեր մասնագետներին:

Նշվում է, որ Ֆրանսիայի բժիշկների այցերը կազմակերպվել են առողջապահության նախարարության, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF), Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь и в помещении

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

На изображении может находиться: 4 человека, люди стоят

На изображении может находиться: 2 человека, люди стоят и костюм

На изображении может находиться: 1 человек, сидит, в помещении и часть тела крупным планом

 

Լրահոս

Դիտել ավելին