Կարևոր իրադարձություններ

Գյուղական բնակավայրերում բնակվող և չաշխատող ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան, աշխատող ծնողները կստանան դրա կրկնակին

24 Հունիս, 2020 19:50
Գյուղական բնակավայրերում բնակվող և չաշխատող ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան, աշխատող ծնողները կստանան դրա կրկնակին

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեցին Կառավարության կողմից ներկայացրած «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 90 պատգամավոր:

Նշենք, որ օրենքի այս նախագծով գյուղական բնակավայրերում բնակվող չաշխատող մայրերին մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը տրվելու է նպաստ, իսկ աշխատող մայրերի նպաստը լինելու է կրկնակի։ Նախագծով առաջարկվող այդ նպաստի չափը կազմելու է 26500 դրամ, օրենքը գործելու է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների համար։

Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

 

 
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին