Կարևոր իրադարձություններ

Վահե Ղազարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ռաջարկվում է ճանապարհային երեք նոր նշան ավելացնել

24 Հունիս, 2020 19:40
Վահե Ղազարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ռաջարկվում է ճանապարհային երեք նոր նշան ավելացնել

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը համալրվելու է։ 

Տեղադրվելու են «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» և«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» նշանները։

«Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն զբոսաշրջային ավտոբուսները:

«Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվելու է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալու, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:

«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին