Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից հավելյալ պարտք վերցնելու նախագիծը

24 Հունիս, 2020 19:10
Ազգային ժողովը վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից հավելյալ պարտք վերցնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: 

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով:

Համաձայնագրի համաձայն՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին