Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի. Բաբկեն Թունյան

24 Հունիս, 2020 18:44
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի. Բաբկեն Թունյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։

Այսպես.

Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.

2021 թ-ին՝ գույքահարկի 25%-ը,
2022 թ-ին՝ գույքահարկի 30%-ը,
2023 թ-ին՝ գույքահարկի 35%-ը,
2024 թ-ին՝ գույքահարկի 50%-ը,
2025 թ-ին՝ գույքահարկի 75%-ը,
2026 թ-ին՝ գույքահարկի 100%-ը:

Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։

Օրինակ.

30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։

2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։

Սակայն գույքի համար կվճարվի.

2021 թ-ին՝ 5 000 դրամ,
2022 թ-ին՝ 6 000 դրամ,
2023 թ-ին՝ 7 000 դրամ,
2024 թ-ին՝ 10 000 դրամ,
2025 թ-ին՝ 15 000 դրամ,
2026 թ-ին՝ 20 000 դրամ»։

 

Լրահոս

Դիտել ավելին