Կարևոր իրադարձություններ

Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է․ Ատոմ Ջանջուղազյանը՝ արտաքին պարտքի սպասարկումը հաջորդ տարի տեղափոխելու վերաբերյալ

24 Հունիս, 2020 18:35
Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է․ Ատոմ Ջանջուղազյանը՝ արտաքին պարտքի սպասարկումը հաջորդ տարի տեղափոխելու վերաբերյալ

ՀՀ-ն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել՝ իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար: Այս մասին հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2019 թվականի ՀՀ պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկմանն ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ, Ջանջուղազյանն ասաց․

«Դա լավագույն ճանապարհն չէ, որովհետև կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին։ Բանակցել այդ ուղղութամբ նպատակահարամար չենք համարել, հիմա էլ շարունակում ենք չհամարել, բայց, այդուհանդերձ, երբ կա այդպիսի հնարավորություն, օգտագործում ենք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին