Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գայ գյուղում․ 34-ամյա կինը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

24 Հունիս, 2020 18:03
Հրդեհ Գայ գյուղում․ 34-ամյա կինը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 11։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին:

Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը (մոտ 8 քմ) և սառնարան։

Արինա Հ․-ն (ծնված 1986 թ․) ձեռքերի և դեմքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին