Կարևոր իրադարձություններ

ՍԴ 7 դատավորները հայտարարություն են տարածել

24 Հունիս, 2020 16:55
ՍԴ 7 դատավորները հայտարարություն են տարածել

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան

Ալվինա Գյուլումյան

Ֆելիքս Թոխյան

Արաիկ Թունյան

Աշոտ Խաչատրյան

Հրանտ Նազարյան

Արևիկ Պետրոսյան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին