Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

24 Հունիս, 2020 16:06
Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառանալով  ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի` նախարարությունում հովանավորչության մասին հայտարարություններին, հորդորեց եզրակացություններ անել այն փաստից, որ հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին, բայց նա գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ», – ասաց Հարությունյանը։

Հարությունյանը այդ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չհնչեցրեց։

Տեսանյութը՝ Factor.am-ի

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին