Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Տաքություն ունեմ ու չեմ հիշում․ կորոնավիրուսով վարակված պատգամավորներն արդյո՞ք կմասնակցեն ԱԺ քվեարկություններին

24 Հունիս, 2020 16:08
Տաքություն ունեմ ու չեմ հիշում․ կորոնավիրուսով վարակված պատգամավորներն արդյո՞ք կմասնակցեն ԱԺ քվեարկություններին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝  Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով։ Shabat.am-ը կապ հաստատեց վերջիններիս հետ հասկանալու համար, թե ինչպե՞ս է իրենց ինքնազգացողությունը և արդյո՞ք հեռավար տարբերակով մասնակցելու են ԱԺ քվեարկություններին։ Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը չցանկացավ զրուցել, միայն ասաց՝ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Քրիստինե Պողոսյանը նշեց, որ երեք օր առաջ շատ ավելի վատ է եղել, բարձր ջերմություն է ունեցել․

«Տանն եմ, անկողնային վիճակում եմ։ Բարձր ջերմություն ունեի՝ 39–ը աստճան, հազում էի ։ Այսօր մի քիչ լավ եմ, ջերմությունս իջել է»,– ներկայացրեց Քրիստինե Պողոսյանը․

Հարցին ՝ մե՞ծ է եղել վերջինիս շփման շրջանակը, Պողոսյանն ասաց․

«Շփման շրջանակս  ընտանիքս է եղել՝ ծնողներս, երեխաներս։ ԱԺ–ում դիմակով եմ եղել,  ոչ ոքի հետ չեմ շփվել ։ Արդեն երեք ամիս է ՝ այլ մարդկանց հետ չեմ շփվում, պատկերացում էլ չունեմ, թե ոնց եմ վարակվել»,–նշեց պատգամավորը ։

 Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հեռավար տարբերակով մասնակցելու է ԱԺ քվեարկություններին, Պողոսյանն ասաց․

«Այդ օրենքը դեռ քննարկում ենք։ Տաքություն ունեմ ու չեմ հիշում ընդունեցինք դա երկրորդ ընթերցմամբ , թե չէ։ Եթե լինի քվեարկություն ես կարող եմ գրավոր կերպով իմ ՝ դեմ կամ կողմ դիրքորոշումը արտահայտել»,– ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանն ու Վահագն Հովակիմյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։

Մասնավորապես, առաջարկվում է, որ պատգամավորները հնարավորություն ունենան գրավոր կարգով մասնակցել քվեարկություններին ոչ միայն գործուղման լինելու ժամանակ, այլեւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվելու, այսինքն վատառողջ լինելու ժամանակ:

 Աննա Ղազարյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին