Կարևոր իրադարձություններ

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առանցքային և կոնցեպտուալ հատվածի հետ մենք տարաձայնություն չունենք․ Մակունց

24 Հունիս, 2020 15:43
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առանցքային և կոնցեպտուալ հատվածի հետ մենք տարաձայնություն չունենք․ Մակունց
 

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առանցքային ու կոնցեպտուալ հատվածի հետ  տարաձայնություն չունենք, իսկ մյուս դետալների առումով մենք  ընտրել ենք այն ճանապարհը, որը կարծում ենք՝ այս լարված իրավիճակը կարող է թուլացնել և հանգուցալուծման հասցնել: Պետք է նաև հիշեցնեմ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում»,- այս մասին այսօր՝ հունիսի 24-ին․ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային գործընկերներն ինչպես կվերաբերվեն այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանի  մասին հարցը ԱԺ-ն քննարկեց միայն իշխական  մեծամասնության միջոցով, իսկ ընդդիմությունը ներկա չէր․ Մակունցը պատասխանեց․ Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ապա ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ես կարծում եմ ամեն բան առավել քան հստակ է այդ եզրակացության մեջ: 

Դիտարկմանը, թե քվեարկության մասնակցեց միայն ընդդիմությունը, Մակունցն ասաց․ «Նախ ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել ԱԺ նիստերին, թե ոչ, այստեղ մեծամասնությունը որոշում չի կայացնում: Մյուս կողմից Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանված է, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին