Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք պատգամավոր Գայանե Աբրահամյանը կրկին կորոնավիրուսի թեստ կհանձնի

24 Հունիս, 2020 15:00
Արդյո՞ք պատգամավոր Գայանե Աբրահամյանը կրկին կորոնավիրուսի թեստ կհանձնի

Պատճառները դեռ պարզ չեն,  ավելի շատ ճնշման խնդիր է  եղել։ Այս մասին Shabat.am–ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։  Նշենք, որ այսօր՝ հունիսի 24–ին, ԱԺ–ում վերջինիս ինքնազգացողությունը վատացել էր, կարիք էր եղել բժիշկներին դիմելու։

Հիշեցնենք, որ Գայանե Աբրահամյնաի ծնողները վարակված են կորոնավիրուսով, նախորդ շաբաթ պատգամավորը թեստ է հանձնել․

«Ես  շփում չեմ ունեցել ծնողներիս հետ, բայց  հանձնել եմ կորոնավիրուսի թեստ, և բացասական էր պատասխանը, այսինք՝ այդ առումով խնդիր չկա»,–ասաց վերջինս ։ 

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է կրկին  թեստ հանձնել, Աբրահամյանը նշեց․ 

«Չեմ կարծում՝ կարիք կա, որովհետև սիմպտոմներ չկան, եթե  լիներ՝ ցուցում կլիներ, քանի դեռ ցուցում չկա, իմաստ էլ չկա։ Ամեն դեպքում՝ ճնշման խնդիր է»,– եզրափակեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին