Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն․ Fip.am

24 Հունիս, 2020 13:56
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն․ Fip.am

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։ 

Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Այս մասին գրում է Fip.am-ը։ 

Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը: 

Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում:

Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ 

«Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։

Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին

«Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։ 

Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.

 «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից, 
Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։ 

Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։ 

Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին

«Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։

2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։  

Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։ 

Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոց

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին