Կարևոր իրադարձություններ

Հավատարմությունը փոխադարձ է. TI'ME-ը մեկնարկել է նոր նախագիծ

24 Հունիս, 2020 13:24
Հավատարմությունը փոխադարձ է. TI'ME-ը մեկնարկել է նոր նախագիծ

Հավատարմությունը փոխադարձ է․ այս կարգախոսով TI'ME-ը մեկնարկեց իր նոր ծրագիրը։ Յուրաքանչյուր ընկերության համար չկա ավելի բարձր գնահատական, քան հաճախորդի հավատարմությունը։

Ի պատասխան այդ հավատարմության-ը TI'ME-ի բոլոր հաճախորդներին արդեն իսկ տրամադրվում են TI'MEClub կուտակային քարտեր յուրաքանչյուր գնման հետ։ TI'MEClub քարտապանները ոչ միայն կուտակում են միավորներ կատարված գնումներից, այլև.

-Կարող են օգտագործել կուտակված միավորները TI'ME, G-Shock և PANDORA բոլոր խանութ-սրահներում;

-Կարող են մոդելի գումարն ամբողջությամբ վճարել կուտակված միավորներով;

-Կարող են կուտակված միավորներով գնել զեղչված մոդելներ;

-Կարող են կուտակել միավորներ նաև օնլայն գնումներից։

Իսկ հատուկ ներբեռնված հավելվածը հնարավորություն կտա օգտագործել TI'MEClub քարտն առցանց։

Դառնալով TI'MEClub անդամ և կատարելով գնումներ, քարտապանը կարող է բարձրացնել իր կուտակման շեմը՝ 5%-ից 10%, և այնուհետև 10%-ից 15%։ Քարտերը տրամադրվում են հաշվի առնելով հաճախորդի նախկինում կատարված գնումները։

TI'MEհանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում:

TI'ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 33-ի:

        

 

 

Լրահոս

Դիտել ավելին